Բաղդադ այցի նախաշեմին Թուրքիայի վարչապետը փորձել է արդարացնել Իրաքի տարածքի մի մասի բռնազավթումը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հունվարի 7-8-ին Իրաք այցի օրակարգում ներառելու է իրաքյան տարածքից Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հարձակումները կանխելու հարցը:
«Թուրքիայի ձայնը» պետական ռադիոկայանի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ Յըլդըրըմը նշել է, որ Իրաք իր այցի հիմնական նպատակը Թուրքիայի եւ Իրաքի միջեւ բարիդրացիական հարաբերությունների, տնտեսական համագործակցության ամրապնդումն է, փոխադարձ ներդրումների խթանումն ու առեւտրի զարգացումը:
Թուրք պաշտոնյան նաեւ փորձել է արդարացնել Իրաքի հանդեպ Անկարայի քաղաքականությունը. նա պնդել է, որ Իրաքում «Թուրքիայի ռազմական ներկայությունն ուղղված չէ այդ երկրի ինքնիշխանության դեմ, եւ որ այցի ընթացքում այդ թեման նույնպես շոշափվելու է»:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



