Վանաձորում մեքենան բախվել է սյանը
ОБЩЕСТВОՀունվարի 6-ին, ժամը 07.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 17 տան մոտակայքում «ՎԱԶ 21-09» մակնիշի 30 OL 653 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Ն.-ը) դուրս է եկել երթեւեկելի հատվածից ու բախվել սյանը:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Ս. Ն.-ը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



