Մի քանի հետաքրքիր փաստ Kinder ձվիկի մասին
ЛАЙФKinder Surprise շոկոլադները մեզ ուրախացնում են 1972 թվականից սկսած: Դրանց մտահաղացման հեղինակն է շվեյցարացի Հենրի Ռոտը:
Տաք կլիմայով երկրների համար Ferrero ընկերությունը արտադրում է Kinder ձվիկների ուշ հալչող տարբերակը Kinder Joy անվանումով:
Kinder Surprise շոկոլադի արտադրողները մի քանի տարի վարում էին www.magic-kinder.com կայքը, ուր խաղեր կարելի էր խաղալ միայն ձվիկի միջից հանված գաղտնաբառով: Կայքի գաղտնաբառով տարբերակը սակայն երկար չտևեց և հիմա կայք կարող է մտնել ցանկացած երեխա և խաղալ ցանկացած խաղ:
2007 թվականին Kinder խաղալիքների 90000 օրինակից բաղկացած հավաքածուն ebay կայքում վաճառվեց 30000 եվրո արժեքով: Իտալիայում և Իսպանիայում ձվիկները վաճառվում են Kinder Sorpresa անվան տակ, Գերմանիայում՝ Kinder Uberraschung, Պորտուգալիայում և Բրազիլիայում՝ Kinder Surpresa:
Ferrero ընկերությանն են պատկանում նաև Raffaello, Fiesta, Nutella, Duplo, Тик-Так և այլ ապրանքանիշեր:
ԱՄՆ-ում շոկոլադե ձվիկների վաճառքն արգելված է, քանի որ կա 1938 թվականին ընդունված օրենք ըստ որի արգելվում է սննդի համար ոչ պիտանի ապրանքները տեղադրել պարենային ապրանքների մեջ:



