Սիրիայում պայթյուն է որոտացել. կա մի քանի տասնյակ զոհ
ОБЩЕСТВОՍիրիայի հյուսիսային մասում գտնվող Ազազ քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել. պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ Ազազ քաղաքը գտնվում է թուրքական սահմանի մոտակայքում:
Ի սկզբանե հաղորդվել է միջադեպի հետևանքով 25 զոհի մասին, սակայն ավելի ուշ թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացրել է 60 զոհի մասին` հղում անելով քաղաքացիական պաշտպանության ներկայացուցչին:
Ինչպես հայտնել են Sputnik գործակալության աղբյուրները, պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում` «Ահրար Աշ-Շամ» ընդդիմադիր խմբավորման գրասենյակի մոտակայքում, ինչի հետևանքով մահացել և վնասվածքներ է ստացել խմբավորման մոտ 50 կողմնակից:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



