Ադրբեջանը սկսել է հրապարակել երկրաշարժի հետևանքները
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանը սկսել է հրապարակել սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում երկրի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում տեղի ունեցած մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքները, ինչը մինչ այժմ թաքցվում էր հանրությունից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ANS TV հեռուստաալիքը հայտնել է, որ երկրաշարժը, մասնավորապես, Օղուզի (Վարդաշեն) շրջանում լուրջ ավերումների պատճառ է դարձել: Բնական աղետն ավելի շատ վնասներ է հասցրել ուտիներով բնակեցված Աստրախանովկա և Յակուբլու գյուղերում:
Յակուբլուում 100-ից ավելի տներ վնասվել են: Մեկ մանկապարտեզ հայտնվել է վթարային վիճակում:
Ստորգետնյա ցնցումը Փադար գյուղում վնասել է մզկիթի շենքն ու մինարեն: Մզկիթի շենքի մի մասը փլուզվել է, իսկ մինարեն մի քանի տեղից ճաքեր է տվել և թեքվել: Օղուզի շրջանում երկրաշարժն ավելի շատ վնասներ է հասցրել կրթական օջախներին, որոնք երկար տարիներ ընդհանրապես չեն վերանորոգվել:
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժից մի կին զոհվել, երկու կանայք էլ բնակելի շենքի երրորդ հարկից ցած նետվելու հետևանքով բազմաթիվ կոտրվածքներ և ուղեղի ցնցում էին ստացել:



