Լեհաստանում սառնամանիքի հետևանքով մահացել է 10 մարդ
ОБЩЕСТВОԼեհաստանում վերջին երկու օրվա ընթացքում սաստիկ ցրտերի հետևանքով մահացել է 10 մարդ, հաղորդում է AFP-ը` հղում անելով տեղական իշխանությունների հայտարարությանը:
Նշվում է, որ յոթ մարդ մահացել է ուրբաթ օրը, ևս երեք զոհ հայտնաբերվել է շաբաթ օրը:
Օդերևութաբանների կանխատեսմամբ` շաբաթ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -14 աստիճան:
Ոստիկանությունը բնակչությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել ցրտահարության ռիսկին ենթարկված մարդկանց, մասնավորապես` անօթևաններին:
Իշխանությունները մտավախություններ ունեն, որ ցրտահարության զոհերի թիվը կարող է աճել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



