Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործով ձերբակալվել է հինգ մարդ
ОБЩЕСТВОԹուրքական ոստիկանությունը հինգ մարդ է ձերբակալել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության շրջանակներում, հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում անելով Իզմիր քաղաքի դատախազությանը:
Նշվում է, որ հինգ ձերբակալվածներից չորսը եղել են դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի ծառայակիցները ՆԳ նախարարությունում:
Դատախազության տեղեկությունների համաձայն` հինգերորդ ձերբակալվածն ըննդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստն է, ով ղեկավարել է Իզմիրի Ռուշտու Ունսալա ոստիկանական դպրոցի ուսանողներին, ովքեր եղել են կազմակերպության կողմնակիցները:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



