Ձյան առատ տեղումների պատճառով Ստամբուլի օդանավակայաններում ավելի քան 800 չվերթ է չեղարկվել
ОБЩЕСТВО«Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը 610 ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ձյան ուժգին տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ կապված չվերթների չեղարկման հետ՝ 5900 ավիաուղևորներ տեղաբաշխվել են հյուրանոցներում։ Մոտ 20 հազար ուղևորների Աթաթուրքի օդանավակայանում ապահովվել են սննդով։
Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է Pegasus Airlines-ի 192 չվերթ։
Ձյան տեղումները բացասաբար են ազդել մեգապոլսի միլիոնավոր բնակիչների կյանքի վրա։ Ձյան ծածկույթի հաստությունը մի շարք շրջաններում հասել է 40 սմ-ի։
Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար։ Ճանապարհների մերկասառույցը դարձել է բազմաթիվ վթարների պատճառ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



