2009-ից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տարավ 8 անընդմեջ հաղթանակ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթելով Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգին», 8-րդ անընդմեջ հաղթանակն է տարել բորոլ մրցաշարերում:
Մանչեսթերցիները նման հաղթական շարք նախորդ անգամ ունեցել էին 2009 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Opta-ն:
Դեկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով էր ավարտել «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի խաղը, ինչից հետո միավորներ չի կորցրել:
Հիշեցնենք, որ «Ռեդինգի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



