Շոկ… երեխան ծնվել է առանց արյունի
ЛАЙФՄեծ Բրիտանիայում ծնվել է մի երեխա սարսափելի հիվանդությամբ: Նրա կյանքի համար պայքարում էին բժիշկները, որոնց հաջողվեց երեխային դուրս բերել մահվան ճանկերից: Նորածնին ախտորոշեցին հազվադեպ հանդիպող հիվանդություն ՝Vasa Previa:
Սարսափելի հիվանդություն և շոկի ենթարկված մայր
Օլիվեր Մորգանը ծնվել է սարսափելի հիվանդությամբ: Հիվանդությունը կայանում է նրանում, որ մայրական արգանդում ձևավորվում է լրացուցիչ արյունատար անոթ: 36 -ամյա մայր Քեթի Մորգանի մոտ հղիության 37 շաբաթների ընթացքում այդ անոթը պայթել է: Սկսվել է ուժեղ արյունահոսություն, և անհրաշեժտ էր առաջին բուժօգնություն: Բժիշկներին մնում էր միայն շտապ վիրահատություն անել: Արվեց կեսարյան հատում… երեխան չուներ անգամ մեկ կաթիլ արյուն:
Մայրը սարսափով է հիշում, թե ինչպես էր իր նորածին երեխան նման մահացած դիակի. մաշկն անգույն էր ինչպես կավիճը, իսկ սիրտը չէր բաբախում: Բժիշկները սկսեցին վերակենդանացնել նորածնին: 25 րոպե անց նորածնի սիրտը սկսեց աշխատել:
Ինտենսիվ թերապիա կյանքի վաղ ժամանակահատվածում
Նորածնին սկսեցի փուլերով բուժել: Նրան անհապաղ անհրաժեշտ էր արյան փոխներարկում: Արյան առաջին չափաբաժինը երեխային ներարկեցին պորտից: Կյանքի հաջորդ 11 օրերը Օլիվերն անցկացրեց վերակենդանացման հատուկ բաժանմունքում: Որպեսզի սրտին և ուղեղին արյունն ավելի արագ հասներ բժիշկները իջեցրեցին երեխայի մարմնի ջերմաստիճանը: Հակառակ դեպքում թթվածնի քաղցնն անխուսափելի կլիներ:
Եվս մեկ պատմություն Օլիվերի մասին
Այսօր Օլիվերը մեկ ու կես տարեկան է: Նա միանգամայն առողջ է ու երջանիկ: Ծնողներն ասում են, որ իրենց ապրած շոկը միակը չէ: Ուլտրաձայնային զննումից հետո բժիշկները Օլիվերի մայրիկին ասել էին, որ նա աղջիկ է ունենալու: Մինչև երեխայի ծնվելը ընտանիքի բարեկամները ապագա երեխայի համար շատ իրեր էին գնել (հագուստ, խաղալիքներ և տան կահավորանք), և դրանց մեծ մասը վարդագույն էր կամ կարմիր: «Լավ է, որ խանութի կտրոնները դեն չեմ նետել », – ասում է Քեթի Մարգանը:






