Ես հաճույք եմ ստացել Թրամփի հետ զրույցներից. Օբամա
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ինքը հաճույք է ստացել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներից, որոնք իրենք ունեցել են վերջինիս հաղթանակից հետո նախագահական ընտրություններում:
«Կարծում եմ` Թրամփը շատ համակրելի և շփվող անձնավորություն է: Ես հաճույք եմ ստացել մեր զրույցներից»,- պատմել է Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ Թրամփը բաց է եղել առաջարկությունների համար, և ինքը փորձել է նրան բացատրել նախագահական մրցավազքի և երկիրը կառավարելու տարբերությունները:
«Թրամփը պետք է հասկանա, որ հնարավոր չէ գործերը վարել այնպես, ինչպես ընտանեկան բիզնեսում. անհրաժեշտ է հարգել պետական ինստիտուտները, քաղաքական գործընթացն ու թիմային աշխատանքը», - հավելել է Օբաման:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



