Թուրքիայում կանջատվեն Google և Gmail ծառայությունները
ОБЩЕСТВОԹուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտնել է, որ երկրում տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն են ստեղծվել, որոնք համատեղելի են ազգային մշակույթի և արժեքների հետ:
Ինչպես նշում է Turkishminute-ը, այդ ռեսուրսները շուտով կփոխարինեն Google և Gmail ծառայությունները:
Արսլանի կարծիքով` Թուրքիան պետք է օգտատերերի տվյալները պահպանի երկրի ներսում և երաշխավորի, որ կապը կարող է ամբողջությամբ վերլուծության ենթարկվել ներքին շուկայում:
Պաշտոնյան ավելացրել է, որ այս որոշումն ընդունվել է ամերիկյան Gmail էլեկտրոնային փոստային ծառայության մատուցողի ապահովության վերաբերյալ վերջին բանավեճերից հետո` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսքի» կապակցությամբ:
Նոր ծառայությունների անունները դեռևս չեն հաղորդվում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



