Բրիտանիայի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպումներ է անցկացրել Թրամփի խորհրդականների հետ
МЕЖДУНАРОДНОЕ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը վաղօրոք չհայտարարված այցով ժամանել Է Նյու Յորք եւ հանդիպումներ անցկացրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք հանգուցային խորհրդականների հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, մասնավորապես, Ջոնսոնը հանդիպում Է ունեցել Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների եւ ապագա վարչակազմի գլխավոր ստրատեգ Սթիվ Բենո նի հետ:
Ֆորին օֆիսը հայտնել Է, որ քննարկված թեմաների թվում Էր ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը Սիրիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ, եւ որ քննարկումը եղել Է «դրական ու անկեղծ»:
Հունվարի 8-ին Թրամփը Twitter-ում գրել Էր, որ ուրախ կլինի գարնանը հանդիպելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



