Օբաման պատմել է նախագահի պաշտոնում իր ընդունած ամենադժվարին որոշման մասին
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է, որ 2009 թվականի վերջին Աֆղանստան լրացուցիչ զորակազմ ուղարկելը եղել Է «իր ընդունած ամենադժվարին որոշումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ամենադժվարին որոշումը ես ընդունել եմ նախագահի պաշտոնում աշխատանքն սկսելիս, երբ կարգադրեցի եւս 30 հազար զինվոր ուղարկել Աֆղանստան, մինչդեռ ցանկանում Էի վերջ դնել այլ երկրներում ամերիկացի զինվորականների ընդգրկուն ներկայությանը»,- ասել Է նա:
Պետության ղեկավարը հիշեցրել Է, որ միշտ Էլ սխալ Է համարել ԱՄՆ-ի ռազմարշավն Իրաքում եւ գտնում Էր, որ ուշադրությունը հարկավոր Է կենտրոնացնել հենց Աֆղանստանի վրա: «Կարծում եմ, որ դա ճիշտ որոշում Էր, որովհետեւ այն ժամանակ «Թալիբանն» զգալիորեն ուժեղացել Էր»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



