Եգիպտոսում վեց ոստիկան է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված գրոհի հետեւանքով
ОБЩЕСТВОԵգիպտոսի անվտանգության ուժերի վեց աշխատակից Է զոհվել հունվարի 9-ի առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսի Էլ Արիշ քաղաքի հսկիչ անցակետի վրա ձեռնարկված գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Բալյադ» լրատվական պորտալը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, զինված հարձակման զոհեր են դարձել ոստիկանության մի սպա եւ հինգ ուժայիններ: Ինչպես նշվում Է, նախ հսկիչ անցակետի մոտ գործել Է ավտոմեքենայում տեղադրված պայթանյութը, այնուհետեւ ծայրահեղականներն անցակետը գնդակոծել են նռնականետերից:
Ավելի վաղ, «Ալ Ահբար ալ Յաում» հրատարակության տվյալների վկայակոչմամբ, հաղորդվել Էր, որ շրջանը, որտեղ տեղի Է ունեցել գրոհը եւ ուժեղ պայթյուն որոտացել, հրդեհ Է բռնկել:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



