Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասերը բնականոն հունով են ընթանում
ОБЩЕСТВОՁմեռային արձակուրդներից հետո հունվարի 9-ից Հայաստանի Հանրապետության կրթօջախներում մեկնարկել են դասերը: «Ներկայումս հանրակրթական դպրոցներում դասերն ընթանում են իրենց բնականոն հունով, և եղանակային ցածր ջերմաստիճանը չի խոչընդոտում դասապրոցեսի լիարժեք իրականացմանը»,-«Արմենպրես&raqu o;-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
2017 թվականի հունվարի 9-ից սկսվել են 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը, իսկ առաջին և երկրորդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



