Վերջին օրվա ընթացքում Լեհաստանում սառնամանիքից 10 մարդ Է մահացել
ОБЩЕСТВОԱնցած օրվա ընթացքում Լեհաստանում սաստիկ սառնամանիքի զոհ Է դարձել 10 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին նշվում Է Անվտանգության կառավարական կենտրոնի (ԱԿԿ) հաղորդագրության մեջ:
Ընդամենն անցյալ տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում սաստիկ ցրտերից մահացել Է 65 մարդ:
Կենտրոնը հիշեցնում Է, որ Էքստրեմալ ցրտերն սպառնում են ոչ միայն անօթեւաններին, այլեւ միայնակ հիվանդներին ու տարեցներին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ առանձնապես ցուրտ եղանակ Է հաստատվել երկրի հարավի Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերային ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի տեղ-տեղ կազմել Է մոտավորապես մինուս 30 աստիճան: Հունվարի 9-ին ջերմաչափերի սյուներն այնտեղ ցույց են տալիս մինուս 14-18 աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



