Բոլիվուդյան սեր՝ նկարահանման հրապարակում. հայտնի դերասանուհի Ռաշմի Դեսաին՝ կադրից դուրս
ФОТОՄեր թիրախում շարունակում են մնալ բոլիվուդյան հեռուստասերիալների սիրված աստղերը: Փորձը ցույց է տալիս, որ նրանց մասնակցությամբ ֆիլմերն ու նրանց կերպարները բավականին սիրված են նաեւ հայ հեռուստադիտողի շրջանում:
Մեր նախկին անսդրադարձներում արդեն խոսել ենք «Մերժվածը» հեռուստասերիալի աստղեր Թինա Դատայի եւ Նանդիշ Սանդուի մասին:
Տրամաբանական է, որ այսօր պետք է անդրադառնանք հեռուստասերիալում Տապասիային մարմնավորող Ռաշմի Դեսաիին:
Դերասանուհին ֆիլմերով հետաքրքրված է եղել դեռ վաղ մանկությունից, սակայն նկարահանվել սկսել է 2005 թ-ից, իսկ 2008-2015 թ-երին «Մերժվածը» հեռուստասերիալում մարմնավորել է Տապասիային:
Այս դերը ճակատագրական է եղել դերասանուհու համար ոչ միայն այն պատճառով, որ դրա շնորհիվ նա դարձավ ավելի հայտնի, այլեւ այն դարձավ անձնական կյանքում փոփոխությունների առիթ:
Նկարահանման հրապարակում Ռաշմին ծանոթանում է Վիրին մարմնավորող դերասան Նանդիշ Սանդուի հետ: 2012 թ-ի փետրվարի 12-ին նրանք ամուսնանում են, իսկ 2013-ին ծնվում է նրանց առաջնեկը: Սակայն շուտով դերասանները հասկանում են, որ իրենք լրիվ տարբեր մարդիկ են եւ սկսոմ են ապրել առանձին: Քիչ ժամանակ անց զույգն, այնուամնայնիվ, փորձում է հաղթահարել դժվարությունները եւ վերամիավորվում է, սակայն 2015 թ-ին 30-ամյա դերասանուհին եւ 34-ամյա դերասանը վերջնականապես դիմում են ապահարզանի:
Այ, այսպիսի բոլիվուդյան հեռուստասերիալ…
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռաշմի Դեսաիի TOP 10 կերպարները՝ կադրից դուրս:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE