Թեհրանում հարյուրավոր իրանցիներ են հրաժեշտ տվել նախկին նախագահ Ռաֆսանջանիին
МЕЖДУНАРОДНОЕՀարյուրավոր իրանցիներ են եկել Թեհրանի հյուսիսային մասում գտնվող Ջամարան մզկիթ՝ հրաժեշտ տալու հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին: Իրադարձությունների վայրից տեսանյութ Է հրապարակել Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Արարողությանը նաեւ մասնակցել են պետության ներկայիս ղեկավար Հասան Ռոուհանին եւ նախարարների կաբինետի անդամները:
Ռաֆսանջանին 82 տարեկան հասակում հունվարի 8-ին սրտի տագնապից մահացել Է հիվանդանոցում: Նա Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989-ից մինչեւ 1997 թվականը: Նրա մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարված: Ռաֆսանջանիի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 12-ին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
День рождения в Италии с Юнибанком
5
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17



