Դալայ լաման խաղաղության դարաշրջան Է կանխագուշակել Դոնալդ Թրամփի օրոք
ОБЩЕСТВОԴալայ լամա XIV-ը խաղաղության դարաշրջան Է կանխագուշակել Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա համապատասխան հայտարարությունն արել Է «Լենտա.ռու»-ին տված հարցազրույցում :
Պատասխանելով այն հարցին, թե ինչի կհանգեցնի ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրությունը, Տենցզին Գյամցհոն նշել Է. «Դոնալդ Թրամփը, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Էր, իրեն թույլ Էր տալիս խոսել շատ ազատ: Բայց այժմ, երբ նա արդեն ընտրված Է, նրա ուսերին մեծ պատասխանատվություն Է ընկել, այժմ նա պետք Է համապատասխանի շրջապատող իրականությանը… Ես կարծում եմ, որ այստեղ անհանգստանալու ոչինչ չկա»:
Դալայ լամայի կարծիքով՝ Թրամփն, ինչպես նաեւ աշխարհի մյուս ղեկավարները, պարզապես ընտրություն չունեն. «Եթե մենք գնանք բռնության ուղիով, ապա դա մեզ կտանի միջուկային պատերազմի, որտեղ հաղթողներ չեն լինի. բոլորը տանուլ կտան, եւ կտուժեն առանց բացառության բոլորը… Թերեւս խելագարը կարող Է ձգտել միջուկային պատերազմի: Բայց բաց հասարակությունում դա անհնարին Է»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



