Ճապոնիայում ռոբոտների ներդրման պատճառով աշխատատեղերի թիվը կկրճատվի 2,4 միլիոնով
ОБЩЕСТВО Մինչեւ 2030 թվականը Ճապոնիայում աշխատատեղերի թիվը կկրճատվի 2,4 միլիոնով, քանի որ մարդկանց աստիճանաբար կփոխարինեն զարգացած արհեստական ինտելեկտով օժտված ռոբոտները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Mitsubishi հետազոտական ինստիտուտի՝ հունվարի 9-ին հրապարակված զեկույցում:
«Փոփոխությունները, որոնք արհեստական ինտելեկտի զարգացումը կարող Է բերել, մասնավորապես, արտադրական սեկտոր, կհանգեցնեն աշխատատեղերի կրճատման: Այդ կապակցությամբ մեզ անհրաժեշտ Է մտածել այնպիսի համակարգի ստեղծման մասին, որը կայուն նվազագույն եկամուտ Է երաշխավորում նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը»,-նշում Է ինստիտուտի աշխատակից Սատոսի Սիրատոն:
Ըստ փորձագետների գնահատումների, նոր տեխնոլոգիաների ներդրումն առաջին հերթին կվերաբերի արդյունաբերական ձեռնարկություններին, ծառայությունների եւ վաճառքների ոլորտին, որտեղ աշխատատեղերի թվաքանակը կնվազի մոտավորապես 7,4 միլիոնով: Այսչափ կտրուկ կրճատումը չի հաջողվի փոխհատուցել նույնիսկ մինչեւ 2030 թվականը ռոբոտատեխնիկայի եւ արհեստական ինտելեկտի բնագավառում 5 միլիոնով մասնագետների թվի կանխատեսվող աճի հաշվին:
Դրա հետ մեկտեղ անդրոիդների ստեղծման տեխնոլոգիաների զարգացումը եւ տնտեսության տարբեր ոլորտներում դրանց ներդրումը, Mitsubishi հետազոտական ինստիտուտի հաշվարկների համաձայն, կհանգեցնի 2030 թվականին 50 տրլն իենով (ընթացիկ փոխարժեքով՝ 432 մլրդ դոլար) Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի, ինչը կազմում Է 2015 թվականի ՀՆԱ-ի մոտավորապես 10 տոկոսը:
2015 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչությունը կազմում Էր 127,095 միլիոն մարդ: Նրանցից մոտավորապես 67 միլիոնը աշխատունակ տարիքի (18-ից մինչեւ 65 տարեկան) քաղաքացիներ են: Սակայն Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը կանխատեսում Է, որ մինչեւ 2060 թվականը այս կատեգորիան կկրճատվի մինչեւ 38 միլիոն մարդ՝ ցածր ծնելիության եւ հասարակության ծերացման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
На что указывают позорные цифры? «Паст»
5
The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по Украине



