Գիտնականները քաշի ավելացման նոր պատճառ են հայտնաբերել
ЛАЙФՇվեդիայի մի խումբ գիտնականներ հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների անդադար աղմուկը կարող է նպաստել քաշի ավելացմանը, հայտնում է The Independent-ը:

Նրանք պնդում են, որ ավտոմեքենաների մշտական աղմուկը փոխում է քաշի ավելացման գործակիցը: Այդ եզրակացության հանգելու պատճառը գիտնականների 4 տարվա ուսումնասիրությունների արդյունքներն են: Այդ հետազոտության մեջ ընդգրկվել են 5075 կամավորներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղմուկի բարձրության յուրաքանչյուր միավորի ավելացումը նպաստում է գոտկատեղում 0.21 սմ ավելացման:
Քաշի ավելացման պատճառ կարող է լինել հավելյալ լարվածությունը, որն առաջանում է ճանապարհային աղմուկի գրգռիչ ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



