Ստամբուլում ձյան աննախադեպ տեղումներ են. դասընթացները դադարեցված են
ОБЩЕСТВОԹուրքիայում մի քանի օր չդադարող ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել են դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել է 122 սանտիմետրի:
Ստամբուլի նահանգապետարանը արգելել է խոշոր բեռնատար մեքենաներին դուրս գալ փողոց: Աթաթուրքի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղյալ է համարվել ներքին և արտաքին 277 թռիչք: Օրվա ընթացքում ավելի առատացած տեղումների ժամանակ շատ ինքնաթիռների չեն թույլատրել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկել են դրանց այլ օդանավակայաններ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



