Վրաստանն ու «Գազպրոմ»-ը կրկին փորձում են համաձայնության հասնել դեպի Հայաստան գազի տարանցման շուրջ
ОБЩЕСТВОՎրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին հերթական հանդիպումը կանցկացնի ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ղեկավարների հետ՝ կապված դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման հարցի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Այդ հանդիպումը վերջին ամսում երրորդը կդառնա:
Կալաձեի խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը աշխատանքներ կտանեն նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, որով կողմերը տարանցման համար նոր ֆինանսական վճարման կանցնեն կամ կպահպանեն գործարքի ներկայիս պայմանները: Ինչպես նշել է Կալաձեն՝ Վրաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ նոր ֆինանսական վճարման անցման դեպքում գազի տարանցման համար Վրաստանը պետք է նմանատիպ շահ ստանա՝ արտահայտված դրամական համարժեքով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



