Վենեսուելայի խորհրդարանը քվեարկեց երկրի նախագահի պաշտոնաթողության օգտին
ОБЩЕСТВОՎենեսուելայի խորհրդարանը հավանություն Է տվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության գաղափարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Comercio հեռուստաալիքը:
Այս հարցի շուրջը կայացած քվեարկության ընթացքում 167 պատգամավորներից 106-ը «կողմ» Է արտահայտվել: Ընդդիմադիր մեծամասնությունը նախագահին մեղադրել Է «պաշտոնեական պարտականությունների չկատարման» մեջ: Քվեարկությունն անցկացվել Է խորը տնտեսական ճգնաժամի ֆոնին, որում հայտնվել Է երկիրը, բայց քվեարկությունը խորհրդանշական բնույթ Է կրում եւ իրավաբանական ուժ չունի:
Վենեսուելայի Գերագույն դատարանը ոչ սահմանադրական Է ճանաչել նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնաթողության վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտնել Է TeleSur հեռուստաալիքը:
«Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելափակեց նախագահ Մադուրոյին պաշտոնից հեռացնելու՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի հերթական փորձը՝ որոշելով, որ «Մադուրոյի «տապալման» օգտին քվեարկությունը եւ նոր ընտրությունների նախապատրաստումը ոչ սահմանադրական Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նիկոլաս Մադուրոյի նախագահական ժամկետն ավարտվում Է 2019 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



