Մերկելը պահանջել Է արագացնել փախստականների արտաքսումը Բեռլինում ահաբեկչությունից հետո
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել Է արագացնել ապաստանի տրամադրման հարցում մերժված փախստականների ուղարկումը հայրենիք այն բանից հետո, երբ ծնունդով Թունիսից Անիս Ամրին Բեռլինի Սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մխրճեց բազմության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ելույթ ունենալով «Պաշտոնյաների գերմանական միություն» արհմիութենական միավորման համագումարում՝ Մերկելն ասել Է, որ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ անհրաժեշտ են միջոցներ, որոնք թույլ կտան տուն ուղարկել այն միգրանտներին, որոնց ապաստանի տրամադրման խնդրագիրը մերժվել Է:
Մերկելը հորդորել Է գործադրել բոլոր ջանքերը եւ երաշխավորել, որ ապաստան ստացած միգրանտները կինտեգրվեն գերմանական հասարակության մեջ, իսկ մնացածները կհեռանան երկրից:
Ապաստանի տրամադրումը մերժվել Էր 24-ամյա Ամրիին, որը դեկտեմբերի 19-ին Բեռլինի կենտրոնում բազմատոննանոց բեռնատարն ուղղեց մարդկանց վրա: Գրոհի զոհ դարձավ 12 մարդ: Թունիսցին ինքն ավելի ուշ գնդակահարվեց Միլանում:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



