Ռուս միլիարդատերերը 29 մլրդ դոլարով հարստացել են Թրամփի հաղթանակից հետո. Forbes
ОБЩЕСТВО Ռուս միլիարդատերերի միագումար կարողությունը 29 մլրդ դոլարով ավելացել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս գնահատումները ներկայացրել Է Forbes ամերիկյան հանդեսը:
Հրատարակությունն առաջին տեղը հատկացրել Է «Նովատեկ» գազի ընկերության ղեկավար Լեոնիդ Միխելսոնին, որի կարողությունը ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո ավելացել Է 1,9 մլրդ դոլարով՝ հասնելով 18,2 մլրդ դոլարի: Անցյալ տարվա մարտին Forbes-ը Միխելսոնի կարողությունը գնահատում Էր 14,4 մլրդ դոլար:
Հրատարակությունը նաեւ առանձնացնում Է գործարար Գենադի Տիմչենկոյին («Նովատեկ»): 2016 թվականի նոյեմբերից «Նովատեկ»-ի բաժնետոմսերի գնանշումները բարձրացել են 16 տոկոսով, այդպիսով՝ այդ ընկերությունում ձեռնարկատիրոջ 23 տոկոս կազմող բաժնեմասի արժեքն ավելացել Է 1,8 մլրդ դոլարով:
Հանդեսը նաեւ նշել Է «Սիբուր»-ի համասեփականատեր Կիրիլ Շամալովին, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել:
Հրատարակության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ռուսաստանցի միլիարդատերերի եկամուտներն ավելի բարձր են եղել, քան աշխարհի ցանկացած այլ երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիների եկամուտները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



