Կալիֆոռնիայում տապալվել Է բնի մեջ թունելով հռչակավոր սեկվոյան
ОБЩЕСТВОԿալիֆոռնիայում գետին Է տապալվել ԱՄՆ-ի ամենահայտնի ծառերից մեկը՝ Pioneer Cabin Tree -ն: Վիթխարի սեկվոյան հռչակվել Էր բնի մեջ թունելով, որը բավականաչափ լայն Էր, եւ այնտեղով ավտոմոբիլ Էր անցնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ծառը տապալվել Է փոթորկից, որն ամենաուժգինն Էր վերջին տասը տարվա ընթացքում: Սեկվոյայի տարիքը, որը նաեւ հայտնի Է որպես Ծառ-թունել, ինչպես կարծում են, գերազանցում Էր հազար տարին:
Անցած հանգստյան օրերին Կալիֆոռնիայում եւ Նեւադայում անոմալ քանակությամբ տեղումներ են եղել, ինչը հանգեցրել Է հեղեղումների եւ ծառերի տապալման:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



