Վախճանվել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը
ОБЩЕСТВО82 տարեկան հասակում վախճանվել Է Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Ռոման Հերցոգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը:
Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Հերցոգը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 1994-ից մինչեւ 1999 թվականը: Եղել Է Համերկրային սահմանադրական դատարանի նախագահը Կարլսռուեում, զբաղեցրել Է Բադեն-Վյուրտենբերգի երկրամասի ՆԳ նախարարի պաշտոնը:
1994 թվականին նա ընտրվել Է միավորված Գերմանիայի առաջին նախագահը: Այդ պաշտոնում 1999 թվականին նրան փոխարինել Է Յոհաննես Ռաուն:
Գերմանական պետության ներկայիս ղեկավար Յոահիմ Գաուկը ցավակցություն Է հայտնել Հերցոգի տիկնոջը՝ Ալեքսանդրա ֆոն Բեռլիհինգենին: «Նա ականավոր անձնավորություն Էր, որը ձեւավորել Է Գերմանիայի ինքնագիտակցությունը»,-նշել Է Գաուկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



