Հալեպում ռուս սակրավորները մեկուկես հեկտար տարածք են ականազերծել
ОБЩЕСТВОՌուս սակրավորները զինյալներից ազատագրված Հալեպում մաքրել են 1,5 հազար հեկտար տարածք՝ վնասազերծելով ավելի քան 23 հազար պարթյունավտանգ առարկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Հալեպի ընդհանուր տարածքը, դատելով բաց աղբյուրներից, կազմում Է շուրջ 190 քառակուսի կիլոմետր (19 հազար հեկտար):
«Այսօրվա դրությամբ, ՌԴ զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները միայն Հալեպում ավելի քան 1,5 հազար հեկտար տարածքում հայտնաբերել եւ վնասազերծել են 23 հազարից ավելի պայթյունավտանգ առարկաներ»,-ասել Է գեներալը՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության՝ հունվարի 10-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



