Շիրակի մարզում փակ ճանապարհ չկա
ОБЩЕСТВО Շիրակի մարզում փակ ճանապարհ չկա: Այս պահին մարզի բոլոր ճանապարհները անցանելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, կապի, տրանսպորտի ու ճանապարհաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ փաստելով, որ մարզի ճանապարհների վիճակի մասին ահազանգեր իրենք չեն ստացել:
«Ձյունն այս պահին շատ քիչ է, և ճանապարհներն անցանելի են, իսկ այն տարածքներում, որտեղ զգացվում է կարիքը, կատարվում է ճանապարհների մշակում՝ աղավազային խառնուրդով: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն ամեն դեպքում պատրաստ են ցանկացած պահի իրականացնել ճանապարհների մաքրման աշխատանքներ»,-նշեց պատասխանատուն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



