Դետրոյտի միջազգային ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլ» է հայտարարվել Chevrolet Bolt-ը
ОБЩЕСТВОChevrolet Bolt Էլեկտրամոբիլը «տարվա ավտոմոբիլ» Է ճանաչվել Հյուսիսամերիկյան միջազգային ավտոսալոնում, որն այս օրերին տեղի Է ունենում ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում (Միչիգանի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են այդ ամենամյա ավտոցուցահանդեսի կազմակերպիչները, ժյուրին, որը բաղկացած Է ավտոմոբիլների մասին գրող ավելի քան 60 լրագրողներից, Միացյալ Նահանգների General Motors (GM) կոնցեռնի Chevrolet Bolt-ը ճանաչել են տարվա լավագույն մոդելը՝ այն դնելով առաջին տեղում՝ Hyundai Genesis G90 եւ Volvo S90 սեդաններից առաջ:
Լավագույն պիկապ Է դարձել Honda Ridgeline մոդելը, որն առաջ Է անցել Ford F Super Duty-ից եւ Nissan Titan-ից: Լավագույն արտաճանապարհային ավոմոբիլ Է ճանաչվել Chrysler Pacifica-ն, որը ետեւում Է թողել Jaguar F-Pace քրոսովերը եւ Mazda CX-9 մոդելը: Արտաճանապարհային ավտոմոբիլներն այս տարի պարգեւատրվել են ավտոսալոնի պատմության մեջ առաջին անգամ:
Դետրոյտի ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլն» ընտրում են 1993 թվականից: Ֆինալիստներին որոշում են այն տասնյակ մոդելներից, որոնք շուկայում են հայտնվել անցած տարվա ընթացքում:
Իսկ բուն ավտոցուցահանդեսը Դետրոյտում առաջին անգամ տեղի Է ունեցել 1899 թվականին, սկզբնապես այնտեղ ներկայացվում Էին միայն ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Սկսած 1957 թվականից ավտոշոուում սկսել են պարբերաբար ցուցադրել արտասահմանյան մակնիշներ, իսկ 1987 թվականին սալոնը պաշտոնապես որոշվել Է դարձնել միջազգային, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства ко...
3
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
4
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
5
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий



