Աշխարհի ամենաթանկ զբոսանավի կառուցման ընթացքում ծախսվել է 100.000 կգ ոսկի (լուսանկարներ)
ЛАЙФԼիվերպուլցի ինժեներ Ստյուարտ Խյուզը ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք նավը, որի արժեքը 4,85 մլրդ դոլար է և որը պատրաստված է ոսկուց, հաղորդում է РБК-ն:
History Supreme զբոսանավը ստեղծվել է երեք տարվա ընթացքում: Դրա կառուցման ընթացքում օգտագործվել է ավելի քան 100.000 կգ ոսկի և պլատին: Նավի տախտակամածը, ճաշարանը, խարիսխները և այլ մասերը ամբողջությամբ պատված են ոսկիով: Օգտագործվել են նաև T-REX դինոզավրերի ոսկորներ, երկնաքարեր: Իսկ հսկայական ակվարիումը, որի մեջ էկզոտիկ ձկներ են պահվում, ստեղծված է 68 կգ ոսկուց:
Նավի պատվիրատուի անունը գաղտնի է պահվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ History Supreme-ը կարող է տեղափոխվել Մալազիա՝ մի խոշոր գործարարի ենթակայության տակ: Forbes ամսագրի տվյալներով՝ ամենահարուստ մալազիացին Ռոբերտ Կուոկն է՝ 12,5 մլրդ դոլար կապիտալով: Հավանաբար հենց նրան էլ պատկանում է հեքիաթային զբոսանավը:





