Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի սադրիչ զբոսանքը Փարիզի ձերբակալությունների ֆոնին
ФОТОՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հայտնվել են Բեւեռլի Հիլզում. 36-ամյա հայուհին եւ 39-ամյա ռեփերն ակնհայտորեն բարձր տրամադրություն ունեն Փարիզում ռեալիթի շոուի աստղի կողոպուտի գործով ձերբակալությունների ֆոնին. Քիմին կողոպտել էին անցյալ տարվա հոկտեմբերին:
Մազերի գույնը փոխած Քանյե Ուեսթին եւ սադրիչ զգեստով Քիմին «բռնացրել» են սուշի-բարից դուրս գալիս:
Քանյեն եղել է սեփական արտադրության Yeezy կոշիկով, Քիմը՝ շրթունքին օղով եւ Gianvito Rossi-ից 800 դոլար արժողությամբ կոշիկով:
Քանյեն այնքան լավ է զգում, որ նստել է լյուքս դասի մեքենայի ղեկին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել, որոնցից ամենատարեցը 73 տարեկան է, իսկ երկուսն Ալժիրից են: Երկուշաբթի ֆրանսիական ոստիկանությունը լայնածավալ գործողություն էր իրականացրել Փարիզում, Նիսում եւ Ռուանում:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online-ի