ԱՄՆ-ը հերքել է կիբեր հարձակման մասին Թուրքիայի մեղադրանքները
ОБЩЕСТВОԹուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մեղադրանքները ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիբեր հարձակում իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել էր, որ Ստամբուլում գրանցված էլեկտրականության անջատումները պայմանավորված են ԱՄՆ-ից եկող կիբեր հարձակմամբ: Ի պատասխան նման հայտարարությունների` դեսպանությունից հայտնել են, որ դա իրականությանը չի համապատասխանում: «ԱՄՆ և Թուրքիայի միջև կիբեր հանցագործությունների դեմ պայքարի հարցում ամուր համագործակցություն կա»,- ասել են դեսպանությունից` հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համատեղ պայքարը կիբեր հարձակումների դեմ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



