Երևանում երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01:00-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիներից մեկի մոտ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք է, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի հրազենային վնասվածք, մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի, ձախ քիմքային շրջանի և գլխուղեղային շրջանի վնասվածքներ, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի սալջարդ, քթոսկրային բեկորային բաց կոտրվածք: Դեպքի վերաբերյալ կատարվում է նախաքննություն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



