Սան Ֆրանցիսկոյից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի արժեքը 55 հազար եվրո Է մեկ մարդու համար
ОБЩЕСТВОՄիացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքից մեկնարկել Է շուրջերկրյա ծովային ճամփորդությունը, որի նվազագույն արժեքը մեկ մարդու համար գրեթե 55 հազար եվրո Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ճամփորդության կազմակերպիչ ընկերության՝ Silversea Cruises-ի մամուլի տեղեկագրում:
Զբոսաշրջիկները Silver Whisper հանրանավով Սան Ֆրանցիսկոյից մեկնել են հունվարի 6-ին: Ծովային ճամփորդությունը կտեւի 116 օր եւ կավարտվի Մոնտե Կառլոյում:
Նավարկության ընթացքում նավը կմտնի աշխարհի 25 երկրների 62 նավահանգիստներ: Հանրանավի ուղեւորները, մասնավորապես, կկարողանան տեսնել Տեռակոտային բանակը Չինաստանում, կընթրեն Փիռլ Հարբորում, կլինեն Մալթայի թատրոնում:
Silver Whisper նավում սարքավորված են միայն լյուքս դասի նավախցիկներ: Այնտեղ նաեւ կան սպա-սալոն, լողավազան եւ երկու ջակուզի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



