Բրիտանացի գիտնականներն ատամն առանց պլոմբների բուժելու միջոց են գտել
ОБЩЕСТВОԲրիտանացի գիտնականները համոզված են, որ ատամներին կարելի Է ստիպել ինքնուրույն վերականգնել վնասվածքները, եւ այդ կերպ վերջ դնել պլոմբներ օգտագործելուն:
Լոնդոնի Թագավորական քոլեջի թիմը պարզել Է, որ Tideglusib քիմիական նյութը կարող Է ատամի միջուկի բջիջներին ստիպել բուժել մկների ատամներում գոյացած ոչ մեծ անցքերը:
Science Reports-ում հրապարակված հետազոտության մեջ ասվում Է, որ այս մեթոդը կհանգեցնի «ամբողջական եւ արդյունավետ բնական վերականգնման»:
Tideglusib պատրաստուկը մեծացնում Է ատամի միջուկի ցողունային բջիջների ակտիվությունը, ինչը թույլ Է տալիս վերականգնել մկների ատամների 0,13 միլիմետր տրամագծով անցքերը, պատմել են գիտնականները:
Պատրաստուկով ներծծված կենսալուծվող սպունգը տեղադրվում Է ատամի վնասված մասում, իսկ վերեւից պաշտպանիչ շերտածածկույթ Է դրվում: Սպունգի քայքայմանը զուգընթաց դրան փոխարինում Է ատամոսկրը, եւ ատամը բուժվում Է:
Ներկայում գիտնականներն ուսումնասիրում են՝ կարելի Է արդյոք այս նույն ձեւով վերականգնել ատամների ավելի խոշոր վնասվածքները:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



