Սխտորի լիկյոր 100 հիվանդությունների դեմ
ФОТОBlognews.am-ը գրում է.
Սխտորը դեռ հնուց հայտնի է մեր նախնիներին որպես դեղամիջոց, որն օգտագործվել է ինչպես որպես համեմունք, այնպես էլ որպես բուժիչ բույս։
Սխտորի հակավիրուսային ազդեցության մասին բոլորը գիտեն։ Այն նաև լայնորեն կիրառում են իմունային համակարգի ամրապնդման համար։
Ինչևէ, կան նաև դրա օգտագործման բազմաթիվ այլ ոլորտներ, որի շնորհիվ Դուք կարող եք ամրապնդել Ձեր առողջությունը։
Հրաշագործ այս միջոցը կբարձրացրի աշխատունակությունը, կմաքրի արյունը, կամրապնդի իմունիտետը, կլավացնի սրտի աշխատանքը։ Այն օգնում է ազատվել ավելորդ ճարպից ու լավացնում նյութափոխանակությունը։ Այն անփոխարինելի միջոց է նաև կանացի հիվանդությունների ու բորբոքումների համար։ Այն հրաշալի ձևով մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից։
Եվ այսպես, անհրաժեշտ է.
Թափանցիկ շշի մեջ սխտորի 12 ատամիկներ դնել՝ դրանցից յուրաքանչյուրը նախապես բաժանելով 4 մասի։ Այնուհետև դրա մեկ երրորդ մասը կարմիր գինի լցնել, փակել ու երկու շաբաթում դնել պատուհանի գոգին՝ արևի տակ։ Ամեն օր 2-3 անգամ թափահարել։
Ժամանակը լրանալուց հետո սառեցնել ու լցնել մուգ շշի մեջ։ Այս լիկյորն անհրաժեշտ է ընդունել թեյի գդալով, օրը երեք անգամ մեկ ամսվա ընթացքում։