Արամեի և Աննայի փոքրիկ գաղտնիքը կբացահայտվի «Իմն ես» տեսահոլովակում
ФОТОBlognews.am-ը գրում է.
Արամեն և Աննան մի քանի օրից կներկայացնեն «Իմն ես» տեսահոլովակը, որը նրանց սիրո փոքրիկ պատմությունն է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, գործիքավորումը՝ Կարեն Սևակի, իսկ ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, ով BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց նկարահանումների մասին:
«Այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելը վաղուց էր նախատեսված, պարզապես Արամեի զբաղվածության և երկրից բացակայելու պատճառով հետաձգվում էր: Հետո համացանցում հայտնվեց երգի ոչ օրիգինալ տարբերակը և չնայած դրան՝ մեծ արձագանք ստացավ»։
Տեսահոլովակը նկարահանվել է Դիլիջանում, իսկ հիմքում Արամեի և Աննայի կյանքից փոքրիկ պատմություն է. «Ցույց ենք տվել նրանց այնպիսին, ինչպիսին իրենց կյանքում են: Քանի որ զույգն անձնական թեմայով ոչինչ չի ասում, այն, ինչ պետք է ասվի, ասվում է տեսահոլովակում: Փոքրիկ սիմվոլիկաները կլինեն հենց այն ասելիքները, ինչ պիտի ասի զույգը»,- նշում է Սյոման:
Իսկ այն հարցին՝ գուցե Աննան կրկին վերադառնա երգարվեստ, ռեժիսորը պատասխանեց. «Ինձ թվում է, որ սա նրանց՝ համատեղ երգ ունենալու միակ փորձը չի լինի, ամեն դեպքում ես այդպես կուզեի»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Սյոմա Կոդաբաշյանը