Գերմանիայում 2016 թվականին կրկնակի պակաս փախստականներ են գրանցվել, քան մեկ տարի առաջ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում ընդամենը շուրջ 280 հազար փախստականներ են գրանցվել 2016 թվականին, ինչը գրեթե կրկնակի պակաս Է, քան 2015 թվականին (890 հազար մարդ): Այս տվյալները հունվարի 11-ին ներկայացրել Է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Դա ցույց Է տալիս, որ այն միջոցները, որոնք կառավարությունը եւ ԵՄ-ն ձեռնարկում են, աշխատում են»,-հայտարարել նախարարության ղեկավար Թոմաս դե Մեզիերը, որի խոսքը մեջբերել Է DPA գործակալությունը: Նրա խոսքով՝ գերմանական միգրացիոն ծառայություններին հաջողվել Է «կարգավորել միգրանտների հոսքը»:
Դրա հետ մեկտեղ ապաստան տրամադրելու խնդրագրերի թիվը, ընդհակառակը, ավելացել Է. 2016 թվականին ստացվել Է 745,5 հազար խնդրագիր, ինչը 268,8 հազարով ավելի Է, քան 2015 թվականին: Ամենաշատ խնդրագրերն ստացվում են Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի, Ալբանիայի եւ Էրիթրեայի քաղաքացիներից, հաաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



