Հայտնիներից ով ինչ թրենդ բերեց հայ աղջիկների առօրյա
ФОТОBlognews.am-ը գրում է.
«Թրենդսեթթերներ» անվանում են այն մարդկանց, ովքեր իրենց հագուկապով ազդում են մյուսների վրա: Նրանք առաջինն են «բռնում» նորաձևության միտումները, որոնք հետո դառնում են շատերի համար ընդունելի: Այս նյութում առանձնացրել ենք հինգ «թրենդսեթթերների», ովքեր նոր միտումներ մտցրեցին նորաձևության մեջ:
Վստահ եմ՝ շատերդ կհիշեք «Վայրի հրեշտակ» սերիալը և գլխավոր դերակատարուհի Նատալիա Օրեիրոյին: Այդ շրջանում, երբ ցուցադրվում էր սերիալը, հայ դեռահաս աղջիկները սկսեցին հագնվել Նատալիայի պես, ով տղայական ոճով էր հանդես գալիս, կրում էր թարս դրած գլխարկ և գոտկատեղից կապած վերնաշապիկներ: Այդ փուլում շատ աղջիկներ վերանայեցին իրենց զգեստապահարանում եղած հագուստները և վերնաշապիկները սկսեցին հենց այդպես էլ կապել:
Շարունակելով հասարակության վրա սերիալային հերոսների ազդեցության թեման՝ անցնենք «Կլոն» սերիալին և հայերի սիրելի Ջիովանա Անտոնելիին` նույն ինքը Ջեյդին: Նորություն չեմ ասի, որ աղջիկները սկսեցին կրել այնպիսի զարդեր, որոնք կրում էր Ջեյդը, դե իսկ արաբական շպարն անպակաս էր աղջիկներից դեմքից: Պետք է նշել, որ այս թրենդը դեռ վերջնականապես չի վերացել, հիմա էլ կան աղջիկներ, ովքեր կրում են արաբական ոճի զարդեր:
Այսօր երևի թե ամենաամեծ «թրենդսեթթերը» Քիմ Քարդաշյանն է, ում ցանկանում են նմանվել շատերը, ոմանց մոտ էլ դա հասնում է այնպիսի մոլուցքի, որ դիմում են պլաստիկ վիրահատության: Քիմը նորաձևության մեծ ալիք բերեց, մասնավորապես՝ սև բնական վարսեր՝ «բախտը» մեջտեղից բացած, սև հոնքեր և քիչ շպար: Քիմի ցանկացած նոր սանրվածք դառնում է թրենդ, օրինակ՝ վերջերս նա սկսել է հյուսքեր անել, և մեզ մոտ շատերն անցել են այդ ոճին: Քիմի հագնվելու ոճը կրկնում են նաև հայկական շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչներ: Հիշո՞ւմ եք, երբ Էմմին հղի էր, նա լրիվ Քիմին էր նմանվել, դե իսկ Անահիտ Սիմոնյանն էլ վերջերս հյուսքեր էր արել հենց Քիմի պես:
Քայլի Ջենները, ով ևս շատերի համար դարձել է ոճ թելադրող աստղ, ոչ միայն գնում է մեծ քրոջ հետքերով, այլև ավելի ռիսկային փոփոխության է ենթարկում իր արտաքինը: Հիմա կսկսեք ասել, որ վարսերը տարբեր գույներ ներկելը վաղուց էր նորաձև, բայց երբ Քայլին սկսեց ներկել դրանք կապույտ գույն, ավելացավ այն աղջիկների թիվը, ովքեր ևս նախընտրեցին այդ գույնը: Երևանի փողոցներում շատ են այդպիսի համարձակները:
Գաղտնիք չէ, որ հայկական էլեմենտները, զարդերը երգչուհի Սիրուշոն ներմուծեց հայկական նորաձևություն, որից հետո շատ դիզայներներ սկսեցին այդ թեմատիկայով հագուստներ կարել, իսկ մի քանի երգիչ-երգչուհիներ էլ այդ ամենն օգտագործեցին իրենց տեսահոլովակներում: