«Փաստ». Թեժ պայքար Ֆելիքս Ցոլակյանի եւ Սամվել Բալասանյանի միջեւ
ПОЛИТИКА«Փաստ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին:
Ի դեպ, ինքը եւս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ: Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը»:
Քաղաքապետն ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան: Սամվել Բալասանյանն այստեղ–այնտեղ հայտարարում է, թե իր հարցերը «պրյամոյ» կլուծի Սերժ Սարգսյանի հետ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում