Մեքսիկայի նախագահը հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանում արգելապատնեշի կառուցման համար
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկան հույս ունի Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից հետո լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի վարչակազմի հետ, բայց չի վճարելու ԱՄՆ-ի հետ սահմանում արգելապատնեշի կառուցման համար: Այդ մասին, ինչպես եղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Մեքսիկայի ղեկավարության ներկայացուցիչներն ավելի վաղ արդեն հայտարարել են, որ Մեխիկոն չի վճարի երկու երկների միջեւ արգելապատնեշ կանգնեցնելու համար:
«Մենք տարաձայնություններ ունենք ԱՄՆ-ի հետ, օրինակ, արգելապետնեշը, որի համար չենք վճարելու, բայց մենք պատրաստվում ենք լավ հարաբերություններ ունենալ»,- ասել Է Նիետոն՝ ելույթ ունենալով Մեքսիկայի դեսպանների ու հյուպատոսների հետ կայացած ամենամյա հանդիպմանը:
Հունվարի 11-ին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատնեշի կառուցումն սկսելու Է՝ չսպասելով Մեխիկոյի հետ բանակցությունների ավարտվելուն: Դրանք , ինչպես, սպասվում Է, կմեկնարկեն Թրամփի պաշտոնակալությունից ամնիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян
2
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу
3
Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак Карапетян
4
Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в ...
5
Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия



