Վրաստանի նախագահի՝ Թբիլիսիում վիրավորված փեսային վիրահատել են
МЕЖДУНАРОДНОЕ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ հունվարի 11-ի երեկոյան Թբիլիսիի փողոցներից մեկում հրազենից վիրավորված փեսային՝ Մինդիա Գոգոչուրիին, գիշերը վիրահատել են Հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը: Այս տեղեկատվությունը լրագրողներին հաստատել Է նաեւ վերը նշված կենտրոնի մուտքի մոտ գտնվող Մզեո Գոգոչուրին՝ տուժածի մորաքույրը: Նա ասել Է, որ, իր տվյալ ներով, Թբիլիսիի փողոցներից մեկում հրաձգության հետեւանքով վիրավորվել են Մինդիա Գոգոչուրին եւ նրա ընկերը, երկուսին Էլ տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկներն առայժմ մեկնաբանություններ չեն անում տուժածների առողջական վիճակի վերաբերյալ:
Իրավապահ մարմիններն առայժմ պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակել այդ պատահարի մասին:
Տեղական հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել, թե ինչպես են այն փողոցում, որտեղ տեղի Է ունեցել հրաձգությունը, աշխատում փորձագետ-քրեագետները եւ պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ Վրաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել հանրապետության Քրեական օրենսգրքի 118-րդ եւ 236-րդ հոդվածներով, ինչը նախատեսում Է մարմնական ծանր վնասվածքներ հասցնելը եւ ապօրինաբար զենք պահելն ու կրելը:
Մինդիա Գոգոչուրին ամուսնացած Է Մաշո Չիչուայի՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի խորթ աղջկա հետ: Մաշո Չիչուան Մ. Չիչուայի՝ Վրաստանի նախագահի տիկնոջ դուստրն Է առաջին ամուսնությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



