Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի պատրաստումը «բիաթլոնին»
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի ինտենսիվ ուսուցում Է սկսվել «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «տանկային բիաթլոնի» գծով 2017 թվականի Բանակային միջազգային խաղերի ընտրական փուլի նախապատրաստական պարապմունքներին, որոնք կտեւեն երկու շաբաթ, մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ տանկեր:
Ներկայում զորափորձարանում տանկիստները մշակում են կրակային դիրքեր ընտրելու, հենակետեր զբաղեցնելու, պայմանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացման գործնական հարցերը: Զինծառայողները ծովի մակերեւույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա հրաձգություն են իրականացնում՝ նմանակելով մարտական գործողություններ վարելը:
Մրցույթի ընտրական փուլի կապակցությամբ տանկերի վարման եւ մարտավարական-հատուկ պատրաստության նախապատրաստական տարրերի կատարումը տեղի կունենա ընթացիկ տարվա փետրվարին, իսկ Անդրկովկասում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի տանկային անձնակազմերի միջեւ բուն մրցումները կկայանան մարտին:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



