«Թալիբան»-ի հրապարակած տեսանյութում առեւանգված ամերիկացի պրոֆեսորն օգնություն Է խնդրել Թրամփից
ОБЩЕСТВО«Թալիբան» շարժման զինյալները հրապարակել են իրենց կողմից առեւանգված ամերիկացի պրոֆեսորի տեսաուղերձը, որն օգնություն Է խնդրել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից: Այդ մասին, ինպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Գարդիան» թերթը:
Ամերիկացի Քեւին Քինգը, որը 60 տարեկան Է, եւ նրա գործընկերը՝ 48-ամյա ավստրալացի Ջոն Ուիքսը, հինգ ամիս առաջ առեւանգվել Էին Քաբուլում՝ Աֆղանստանում Ամերիկյան համալսարանի ստորաբաժանման մասնաշենքի մերձակայքում:
Գերեվարված Քինգի ուղերձը զինյալները հրապարակել են հունվարի 11-ին, բուն տեսագրությունն արված Է հունվարի 1-ին: Տեսանյութում Քինգը ներկայացրել Է զինյալների պահանջներն ԱՄՆ-ի իշխանություններին, մասնավորապես, մի քանի «մարտիկների» ազատումը գերյալների փոխարեն:
«Դոնալդ Թրամփ, ես խնդրում եմ ձեզ, ամեն ինչ ձեր ձեռքում Է: Խնդրում եմ ձեզ, բանակցություններ սկսեք թալիբների հետ»,-ասված Է տեսաուղերձում: Քինգի խոսքով՝ հակառակ դեպքում թալիբները կսպանեն գերյալներին:
Քինգին ներկայացնող տեսանյութը դարձել Է միակ հաստատումը, որ նա դեռեւս ողջ Է 2016 թվականի օգոստոսին անհետանալուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
2
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
3
Госпожа прокурор, когда-то вы рыдали в кабинете генерала… А теперь фабрикуете дело против этого же г...
4
Правительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»
5
На что указывают позорные цифры? «Паст»



