ԱՄՆ-ում քաղաքագլուխը աղջկա է փրկել այրվող շենքից
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Փոլսբորո ոչ մեծ քաղաքի ղեկավարը աղջկա Է փրկել այրվող բնակելի շենքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է NBC հեռուստաալիքը:
Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Փոլսբորոյի քաղաքապետ Հերի Սթիվենսոնը ոտքով տուն Էր վերադառնում հուղարկավորման արարողությունից, երբ նկատել Է ծխապատ բնակելի տունը: Չսպասելով փրկարարների ժամանելուն՝ Սթիվենսոնը, որն անցյալում որպես հրշեջ Է աշխատել, մտել Է այրվող շենք: Այնտեղ հայտնաբերելով քնած աղջկան, նա նրան արթնացրել Է եւ օգնել դուրս պրծնել:
Արտակարգ պատահարի վայր ժամանած հրշեջները տանն այլ բնակիչների չեն հայտնաբերել: Արտակարգ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
«Ես բնավ ինձ հերոս չեմ համարում: Ես քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող սովորական քաղաքացի եմ»,-ասել Է Սթիվենսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



