Ցանցի օգտատերերին հիացրել Է ասֆալտապատումը Ավստրալիայում
ОБЩЕСТВОFacebook-ում արագորեն տարածվում Է անօդաչու սարքից նկարահանված այն տեսանյութը, որտեղ պատկերված Է, թե ինչպես են արագորեն ասֆալտ գցում Արեւմտյան Ավստրալիայի Մուր քաղաքում: Երկու շաբաթվա ընթացքում այն հավաքել Է ավելի քան 14 մլն դիտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակի վերաբերյալ մեկնաբանություններում օգտատերերը նշում են, որ ասֆալտապատողների արագությունն ու վարպետությունը հիացմունք են պատճառում:
Հոլովակը հրապարակած ընկերակցությունում նխել են, որ հինգ կիլոմետր երկարությամբ ասֆալտ գցելու համար պահանջվել Է ընդամենը երկու օր, իսկ նախագծի ծախսերը կազմել են 443 հազար դոլար: Ինչպես հայտնել Է ավստրալական WAtoday ռեսուրսը, ճանապարհի վերանորոգման պատասխանատուները չԷին սպասում, որ տեսանյութն այդպիսի ժողովրդականություն ձեռք կբերի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



