Կրկնակի նիհարած դանիացի աղջիկը մոդել Է դարձել
ОБЩЕСТВОԴանիայի Օրհուս քաղաքի բնակչուհի Մաթիլդա Բրոբերգը, որը գցել Է իր քաշի կեսը, զբաղվում Է մոդելային բիզնեսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Daily Mail-ը:
Բրոբերգը կշռում Էր 120 կիլոգրամ: Աղջիկը կանոնավոր կերպով օգտագործում Էր կալորիական սնունդ եւ մեծ քանակությամբ տարբեր քաղցրավենիքներ: Նա որոշել Է նիհարել այն բանից հետո, երբ սկսել Է անհարմարություններ զգալ մարդկանց հետ շփվելիս, նեղվել անծանոթների եւ բարեկամների ընկերակցությունից:
Բրոբերգն սկսեց ճիշտ սնվել, որի շրջանակներում իրեն թույլ Էր տալիս օրական ստանալ 3,5 հազար կալորիա եւ պարապում Էր մարզասրահում: Չորս տարվա ընթացքում նրան հաջողվեց գցել 63 կիլոգրամ:
Այժմ 21-ամյա Մաթիլդան ֆիթնեսի մարզիչ Է աշխատում, ինչպես նաեւ գովազդի համար նկարահանվում Է նորաձեւության եւ մարզական հանդեսներում:
«Եթե երեք տարի առաջ որեւԷ մեկն ինձ ասեր, որ ես կդառնամ մարզիչ եւ մանեկենուհի, ես պարզապես կծիծաղեի նրա վրա»,-ասել Է նա:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



